Ոսկու տոնավաճառից գողություն կատարողին գտել են. նա արդեն խոստովանել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած տղամարդը հայտնել էր, որ Երեւանի Մ. Խորենացու փողոցի թիվ 24 հասցեում գործող տոնավաճառի 2-րդ հարկում գտնվող իր տաղավարի փայտյա կախիչից գողացել են 17.13 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 378.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 39-ամյա Էդուարդ Պ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



