Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում սպանվել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առավել ազդեցիկ պարագլուխներից մեկը ոչնչացվել Է Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքի մերձակայքում: Այդ մասին ապրիլի 18-ին հայտարարել Է Իրաքյան Քրդստանի Անվտանգության խորհուրդը:
Ըստ նրա տեղեկատվության՝ Իրաքում ԻՊ-ի պարագլուխներից մեկը ոչնչացվել Է Մոսուլ քաղաքից հարավ ահաբեկչության դեմ պայքարում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների եւ քրդական ուժերի համատեղ գործողության ընթացքում»:
Հայտարարության մեջ ներկայացված Է ծայրահեղականների սպանված պարագլխի անունը՝ Սուլեյման Աբդ Շաբիբ ալ Ջաբուրի, որն ահաբեկիչների շրջանում հայտնի Էր որպես Աբու Սեյֆ:
Նա, ըստ առկա տվյալների, մտնում Էր Իրաքի հյուսիսային շրջաններում գործող խմբավորման ռազմական խորհրդի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



