Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վլադիմիր Կազիմիրովը Ադրբեջանին մեղադրել է բանակցությունները տապալելու մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ վերջին ռազմական գործողությունների համատեքստում ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կազիմիրովը հոդվածի սկզբում նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամկետների և բարդությունների մասին քիչ չի խոսվել: Կազիմիրովը ոչ սովորական է համարել հակամարտությունն այն առումով, որ նրանում ներգրավված է ոչ թե երկու, այլ երեք կողմ (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան):

Անդրադառնալով ապրիլի 2-ից ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական գործողություններին՝ Կազիմիրովը նշում է, որ զինադադարի հաստատման 22 տարիների ընթացքում դա ամենաարյունոտ և լայնածավալ ռազմական գործողությունն էր: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորմանն ուղղված երկարատև բանակցությունները պաշտոնական Բաքվին հետ չեն պահել նոր ուժ կիրառելուց: «Կարիք կա համակողմանիորեն ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության հակասական գործողությունները՝ այդ երկրի բոլոր իշխանությունների օրոք: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշելու քաղաքական պայ քարը տեղափոխվեց ռազմի դաշտ, որը առաջին զինված հակամարտությունն էր Խորհրդային Միության տարածքում: Ուժի կիրառումը, անխոս, Բաքվի նախաձեռնությունն էր: Սկսած այդ պահից՝ Բաքվի պահվածքում քիչ զիգզագներ չեն եղել և ռազմական, և քաղաքական-դիվանագիտական առումով: Ցավալի է, բայց արդեն զարմանալի չէ, որ ադրբեջանական կողմը վաղուց հաշվի չի նստում այն պարտավորությունների հետ, որոնք ստանձնել է՝ ստորագրելով պաշտոնական համարվող փաստաթղթեր: Հրադադարի հաստատումից դեռ երեք ամիս առաջ՝ 1994թ. փետրվարի  18-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարը Լեռնային Ղարաբաղ ի և Հայաստանի պաշտպանության նախարարների հետ միասին ստորագրել է արձանագրություն Մոսկվայում հանդիպելու մասին, որտեղ կողմերը պարտավորվում էին հրադադարի հաստատումից հետո իրենց զորքերը հետ քաշել շփման գծից: Բայց հետո Բաքուն հրաժարվեց հետ քաշել իր զորքերը, ինչը հետագայում առիթ տվեց թե պատահական, թե միտումնավոր միջադեպերի: Լարվածության առաջին պատճառներից մեկը հենց սա է»,- գրել է Կազիմիրովը:

Նա հավելել է, որ պետական գործիչների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները խոսում են այն մասին, որ պայմանավորվածությունները խախտող պետությունը դեռ չի կրում համաձայնագրերը խախտելու պատասխանատվությունը, որովհետև ընդամենը ցավակցություններ և բարի կոչեր պարունակող հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան այդ պետությանը չնեղացնելու փորձ: «Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է հնչեն ստանձնած պարտավորությունները կատարելու մասին ուղիղ կոչերը: Հարկ է նշել, որ Հեյդար Ալիևի իշխանության տարիներին Ադրբեջանի պաշտպանո ւթյան նախարարությունը հրաման էր տալիս զերծ մնալ հրադադարի խախտումներից և անգամ պատժում էր խախտման պատասխանատուներին: Նույնը անում էին նաև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Հնարավո՞ր է հիմա նման բան: Հակառակը՝ լսելի չէ, որ ինչ-որ մեկը պատասխանատվության է ենթարկվում: Հայտնի է նաև, թե ինչպես է Բաքուն հերոսացրել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Իլհամ Ալիևը մշտապես խոսում է «օկուպացված տարածքների» վերադարձի մասին՝ մոռանալով, որ ամեն ինչ տեղի է ունեցել հենց Բաքվի սխալ հաշվարկների պատճառով: Սա էլ հակամարտության խնդիրներից մեկն է, սակայն առ աջինը չէ իր նշանակությամբ և հակամարտության կարգավորման տեսանկյունից»,- ասված է հոդվածում:

Կազիմիրովը շեշտում է, որ հակամարտության նախահիմքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, իսկ Բաքուն հրաժարվում է այդ հարցը լուծելուց:

Կազիմիրովը ներկայում հրատապ խնդիր է համարում, որ միջազգային հանրությունը և միջնորդները ընդունեն Ադրբեջանի իշխանությունների կեղծ խաղը և իրերը կոչեն իրենց անուններով: «Արդեն բավական են հակամարտության կողմերին վերաբերող ընդհանուր հայտարարությունները: Ժամանակն է ավելի հասցեական խոսել, իրերն իրենց անունով կոչել, ցույց տալ, թե որքան բացասական վարքագիծ ունի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը»,- եզրափակել է նա:

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն Գրիգորյան