«Ոտքի՛, Հայաստան»-ն այսօր կփակի Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
ՀՀ Ոստիկանությունը շարունակում է իր ապօրինի գործողություններով խոչընդոտել «Ոտքի՛, Հայաստան» շարժմանը Հանրապետության հրապարակի կենտրոնում իրականացնել խաղաղ նստացույց՝ հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն: Ոստիկանությանը օրինական դաշտ բերելու համար բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր, ժամը 19:00-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում, շրջափակելու են Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները:
Հորդորում ենք բոլոր վարորդներին և քաղաքային տրանսպորտի փոխադրող կազմակերպություններին նշված ժամանակահատվածում շրջանցել Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



