Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՌԴ արդարադատության նախարարությունը դադարեցրել է Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսի գործունեությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ռուսաստանի Դաշնության արդարադատութւյան նախարարությունը դադարեցրել է Ղրիմում Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսի գործունեությունը` մտցնելով այն կազմակերպությունների ցանկի մեջ, որոնք արգելված են իրենց ծայրահեղական գործունեության համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՌԴ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ միավորումը ծայրահեղական կազմակերպությունների ցուցակ է մտցվել Ղրիմի դատախազի՝ հասարակական միավորման գործունեությունը դադարեցնելու մասին որոշման հիման վրա:

Մեջլիսը Ռուսաստանում հանդիսանում է չգրանցված կազմակերպություն, որը հավակնում է Ղրիմի թաթարների ներկայացուցչական մարմնի կարգավիճակի:

Մեջլիսի նախկին եւ ներկայիս առաջնորդներ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ Մուստաֆա Ջեմիլեւը եւ Ռեֆաթ Չուբարովը բնակվում են Կիեւում: Ղրիմի դատախազությունը գտնում է, որ նրանք մասնակից են թերակղզու էներգետիկական շրջափակմանը:

Ղրիմի Գերագույն դատարանը ներկայում քննում է հանրապետության դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի՝ Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսի ծայրահեղական ճանաչելու եւ նրա գործունեությունը Ռուսաստանում արգելելու մասին հայցը:

Նատալյա Պոկլոնսկայան կազմակերպության գործունեությունը դադարեցրել է 2016 թվականի ապրիլի 13-ին:

«Մեջլիսին արգելվում է օգտվել բոլոր պետական եւ քաղաքապետական ԶԼՄ-ներից, անցկացնել տարբեր հրապարակային զանգվածային միջոցառումներ, օգտագործել բանկային ավանդներ եւ ընդհանրապես որեւէ աշխատանք անցկացնել: Նրանց ամբողջ պրոպագանդան արգելվելու է», -Facebook-ի իր էջում գրառել էր Նատալյա Պոկլոնսկայան:

Ռուսաստանյան ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ղրիմի դատարանը հեռակա ձերբակալել է Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսի նախկին առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւին:

Հետաքրքիր է, որ օրերս Թուրքիա կատարած այցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում հանդիպել են ղրիմցի թաթարների առաջնորդներ Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆաթ Չուբարովի հետ: Այդ հանդիպումը փաստող լուսանկարը հրապարակվել է Ղրիմաթաթարական մեջլիսի «նախագահ» Ռեֆաթ Չուբարովի բլոգում:

Լուսանկարում երեւում է, որ Իլհամ Ալիեւը և Էլմար Մամեդյարովը զրուցում են Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆաթ Չուբարովի հետ:

Ուկրաինական ԶԼՄ-ներն օրերս հայտնել են, որ համացանց թափանցած գաղտնի փաստաթղթերի համաձայն` ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները երկար ժամանակ հետեւել են Ղրիմում թաթարների մեջլիսի առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւի գործունեությանը եւ եզրակացության հանգել, որ նա աշխատում է թուրքական հետախուզության օգտին եւ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը:

Այդ գաղտնի նյութերի համաձայն` անվտանգության ծառայությունը համարում է, որ բոլորը հիմքերն ունի Ջեմիլեւին որպես «թուրքական հատուկ ծառայությունների ազդեցության գործակալ» կասկածելու գծով հետաքննություն անցկացնելու համար այն բանից հետո, երբ նա եւ Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովը 2013 թվականին ակտիվորեն առաջ են տարել գերմանացի ֆաշիստների հետ համագործակցելու համար 1944 թվականին կղզուց ղրիմցի թաթարների արտաքսումը «ցեղասպանություն» ճանաչելու մասին օրինագիծ:

 

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ)