ՍԴՀԿ-ն չեղյալ է համարել մայիսմեկյան հանրահավաքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը որոշումէ կայացրել հետաձգել մայիսի 1-ին հրավիրած հանրահավաքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԴՀԿ Հայաստանի վարչության մամլո դիվանից:
ՍԴՀԿ հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի գործընկերներ, հայտնում ենք Ձեզ, որ մայիսի մեկին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հրավիրած հանրահավաքը, հաշվի առնելով քառօրյա պատերազմը, հետաձգվում է: Մայիսի մեկի կազմակերպչական նախատեսված բոլոր ծախսերն ուղղվել են Արցախի պաշտպանության բանակին և Հնչակյան կամավորական ջոկատներին որպես օգնություն: ՍԴՀԿ-ի կողմից ծրագրվող հրապարակային միջոցառումների մասին կտեղեկացնենք հավելյալ»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



