Ժան Կլոդ Յունկերն Ադրբեջանից պահանջել է դադարեցնել կրակը ԼՂ-ում. ԵԽԽՎ-ում ծափահարել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, Ադրբեջանի իշխանություններից պահանջել է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Փաշաևան Յունկերին հարց է տվել ադրբեջանցի տեղահանված բնակիչների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ինչին ի պատասխան Յունկերը շատ հակիրճ ասել է. «Միակ բանը, որ կարող եմ ասել Ադրբեջանին, հետևյալն `դադարեցրեք կրակը, դադարեցրեք կռիվը»:
Ֆարմանյանի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահի նման պատասխանը ներկաների կողմից ծափողջույնների է արժանացել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



