Տեխասցի լրագրողն ուղիղ եթերում տղամարդուն օգնել Է փրկվելու հեղեղումից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեխասի ABC ալիքի թղթակից Սթիվ Քեմփիոնը Հյուսթոնում հեղեղման մասին ռեպորտաժի ժամանակ օգնել Է ավտոմոբիլում խեղդվող ամերիկացուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ջրի հոսքն սկսել Է տանել ավտոմեքենան, այն կիսով չափ հայտնվել Է ջրում: Այդ ժամանակ լրագրողն սկսել Է բղավել, որ տղամարդը դուրս գա ավտոմոբիլից:
Ավտոմեքենայի տերը, ինչպես երեւում Է, չի ցանկացել թողնել իր սեփականությունը, բայց, այնուամենայնիվ, դուրս Է եկել ավտոմեքենայից եւ լողացել նկարահանող խմբի ուղղությամբ: Թղթակիցը նրան օգնել Է դուրս գալ ջրից: Որոշ ժամանակ անց ավտոմոբիլն ամբողջությամբ ջրասույզ Է եղել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



