Ռուսաստանի հետ երկխոսությունը հատկապես անհրաժեշտ Է ներկայիս ծանր ժամանակներում. Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունն առանձնապես անհրաժեշտ Է ներկայիս ծանր ժամանակներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Լյուքսեմբուրգ ժամանելուց հետո, որտեղ նա մասնակցելու Է Եվրամիության 28 երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:
«Մեզ համար շատ կարեւոր Է պահպանել քաղաքական երկխոսությունը, առանձնապես երբ ժամանակներն այնքան դժվարին են, որքան այժմ»,- ասել Է նա:
ՆԱՏՕ- Ռուսաստան խորհրդի գլխավոր նպատակը, որի նիստը տեղի կունենա ապրիլի 20-ին Բելգիայի մայրաքաղաքում. կարծիքներ փոխանակելն Է եւ թափանցիկ լինելը:
«ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի վաղվա նիստի գլխավոր նպատակը կարծիքներ փոխանակելն Է, թափանցիկ լինելը, կանխատեսելիությանը նպաստելը»,- ասել Է Ենս Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



