Իրանը եւ Պակիստանը համատեղ զինավարժանքներ են անցկացնում Պարսից ծոցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը եւ Պակիստանն ապրիլի 19-ին մեկօրյա համատեղ ռազմածովային վարժանքներ են անցկացնում Պարսից ծոցում՝ Որմզդի նեղուցի շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Հաբիբոլլա Սայարին, «համատեղ զինավաժանքներն անցկացվում են երկու բարեկամ երկրների ռազմածովային ուժերի փոխգործակցության շրջանակներում»:
Պակիստանի ռազմածովային նավատորմի երկու նավեր, որոնք մասնակցում են համատեղ գործողությունների մշակմանը, Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Էին գտնվում ապրիլի 16-ից: Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի ռազմակայանում գտնվելու ընթացքում պակիստանցի ծովայինները, մասնավորապես, այցելել են իրանական ուսումնական կենտրոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



