Լոռու մարզում տրակտոր է շրջվել. անվադողը հարվածել է բնակարանի պատին ու փլուզել այն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 13.22-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք քաղաքի ՀՓՋ-ի մոտակա խնձորի այգում խոտը հակավորելիս` «T-40» մակնիշի տրակտորը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Գուգարքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), այգում խոտը հակավորելիս, կողաշրջվել է, այնուհետեւ նրա ետեւի աջ անվադողը պոկվել եւ գլորվել է ցած (մոտ 400 մ)` հարվածելով Գուգարք գյուղի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի պատին:
Հարվածից պատը փլուզվել է (մոտ 2 քմ), կոտրվել են պատուհանները, հյուրասենյակում` հեռուստացույցը, գույքը՝ մասամբ:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



