ԵՄ-ն արդեն 10 մլրդ եվրո Է ծախսել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիգրանտներին եւ փախստականներին ընդունելու հետ կապված ԵՄ-ի ծախսերն արդեն հասնում են 10 մլրդ եվրոյի եւ շարունակում են աճել: Այդ մասին ապրիլի 19-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«ԵՄ-ի բյուջեից արդեն հատկացվել Է 10 մլրդ եվրո,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում:-Միայն այսօր Եվրահանձնաժողովը եւս 50 մլն եվրո Է հատկացրել, որը կօգտագործվի միգրանտներին օգնություն ցուցաբերելու համար»: Այդ միջոցները կծախսվեն Թուրքիայում 15 հումանիտար նախագծերի իրականացման համար՝ «փախստականների առաջնահերթ պահանջմունքները բավարարելու նպատակով»:
Այդ կապակցությամբ ԵՀ-ի ղեկավարը հիշեցրել Է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից ԵՄ միգրանտների հոսքը սահմանափակելու շուրջ մարտի 18-ին Անկարայի հետ ձեռք բերված համաձայնության մասին: «Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամանակվանից փախստականների հոսքը Եվրոպա նվազել Է»,-արձանագրել Է Յունկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



