Էր Ռամադիի մոտակայքում մահապարտների հարձակումից զոհվել է 12 իրաքցի զինվորական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 12 իրաքցի զինծառայող է զոհվել եւ ութն էլ տուժել` մահապարտների երկու հարձակումների հետեւանքով, որոնք տեղի էին ունեցել երկրի արեւմուտքում` Էր Ռամադի քաղաքի ծայրամասերից մեկում: Այս մասին «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը հայտնել են զինված ուժերից:
Գրոհայինները մայիսին գրավել էին ռազմավարական տեսակետից կարեւոր Էր Ռամադի քաղաքը, որը Իրաքի հյուսիսում գտնվող Անբար պրովինցիայի վարչական կենտրոնն է , այն գտնվում է երկրի մայրաքաղաք Բաղդադից մոտավորապես 100 կմ հեռավորության վրա: Հունիսին իշխանությունները սկսել են Անբար նահանգի ազատագրման լայնածավալ գործողություն: Անբարի զգալի մասը հիմա գտնվում է ԻՊ արմատական խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ` հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկու հարձակումները տեղի են ունեցել իրար հետեւից` չորեքշաբթի առավոտյան: Ինչպես հայտնել են աղբյուրները, որոնք ցանկացել են գաղտնի պահել իրենց անունները, գրոհայինները ականապատված ամենագնացներով ճեղքել են զինվորականների խումբը, որը պաշտպանում էր Անբար պրովինցիայի համալսարանը:



