Լավրովը կայցելի նաեւ Բաքու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի նաեւ Բաքու:
Վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով` Լավրովի Բաքու այցը տեղի կունենա ընթացիկ շաբաթվա վերջին:
Զախարովան ավելի վաղ հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երեւան կայցելի ապրիլի 22-ին:
«Կարող եմ հաստատել, որ ուրբաթ Սերգեյ Լավրովը կայցելի Երեւան, կանցկացնի մի շարք երկկողմանի բանակցություններ: Իհարկե, ղարաբաղյան կարգավորման թեման եւս քննարկվելու է եւ լինելու է գլխավորներից մեկը», -ասել է նա` նշելով, որ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմանի համագործակցության մնացած թեմաները եւս «անկասկած կգտնվեն քննարկման կենտրոնում»:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ այցի մանրամասները դիվանագիտական առաքելությունը կհնչեցնի ավելի ուշ:



