Թուրքիայի ղեկավարության հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարներ չկան. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները պաշտոնական մակարդակով չեն կարող վերականգնվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Ինչ վերաբերում Է թուրքական օֆիցիոզին, ապա հեռանկարներ չկան: Այդ մարդիկ արեցին այն, ինչ արեցին: Դա, ինչպես մենք այժմ հիանալի հասկանում ենք, նրանց գիտակցված ընտրությունն Էր: Երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների տեսակետից դրանք կզարգանան»,-ընդգծել Է նա:
Միեւնույն ժամանակ ՌԴ-ի կողմից թուրք ժողովրդի եւ բիզնեսի նկատմամբ ոչ մի հակազդեցություն չկա եւ չի կարող լինել, ասել Է Զախարովան:
«Ինչ վերաբերում Է թուրքական օֆիցիոզին, ապա հեռանկարներ չկան»,-ասել Է դիվանագետը: «Երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների տեսակետից, իհարկե, հարաբերությունները կզարգանան: Թուրք ժողովրդի, բիզնեսի, տնտեսական միջավայրի ներկայացուցիչների նկատմամբ հակազդման ոչ մի արշավ չկա ու չի կարող լինել»,-հավելել Է Զախարովան:



