Սիրիայում հրադադարն սպառնալիքի տակ Է. Օբամա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 18-ին կայացած հեռախոսազրույցը, հայտարարելով, թե ինքը ցանկանում Էր Պուտինին ասել, որ Սիրիայում հրադադարն սպառնալիքի տակ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրա խոսքով՝ հեռաձայնելով Պուտինը, ինքը ցանկանում Էր հասկանալ տալ, որ Սիրիայում հրադադարն ավելի ու ավելի անկայուն Է դառնում:
«Եվ եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չհամակարգեն իրենց ջանքերը, մենք կարող ենք վերստին հայտնվել այն իրավիճակում, որում գտնվում Էինք երեք-չորս շաբաթ առաջ»,-ասել Է Օբաման ապրիլի 19-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Օբամայի կարծիքով՝ Ռուսաստանը «խիստ շահագրգռված Է սիրիական պետության կառուցվածքի պահպանմամբ, ինչին մենք չենք առարկում»:
«Հարցը, որի շուրջ մենք չեն կարողանում համաձայնության գալ, եւ դա շարունակվում Է արդեն վեց տարի, վերաբերում Է Պուտինի այն վստահությանը, որ նա չի կարող միանշանակ պաշտպանել (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) պաշտոնաթողությունը, որ այդ որոշումը պետք Է ընդունեն սիրիացիները եւ Ասադն ինքը»,-նշել Է Բարաք Օբաման:



