Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինձ համար կարեւոր էր ոչ թե այն, որ ես կանգնեի Եվրատեսիլի բեմում, այլ այն, որ… Մաշա Մնջոյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ 2016»-ում Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ կունենան հինգ բեք-վոկալիստներ: Նրանց շարքում է նաեւ Մաշա Մնջոյանը, ում հետ զրուցել է Life.panorama.am-ը:

Մեզ հետ զրույցի ընթացքում Մաշան պատմեց, որ թեպետ միայն օրերս է հայտարարվել բեք-վոկալիստների անունները, բայց ընտրությունն ու հավաքագրումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերից.

«Ճիշտն ասած՝ դեռեւս 2015-ի դեկտեմբերից Եվրատեսիլի հայաստանյան կազմակերպությունը տարբեր երգչուհիների էին հրավիրում, որպեսզի գտնեին «LoveWave» երգին ու Իվետայի ձայնին համապատասխան բեք-վոկալիստներ: Հենց այդ ժամանակ էլ հրավեր ստացա ու մեծ ուրախությամբ գնացի եւ մի փոքրիկ հատված երգեցի: Կատարումիցս հետո ինձ ասացին կզանգահարենք ու շատ չանցած եկավ սպասված զանգն ու իմացա, որ ինձ ընտրել են որպես բեք-վոկալ»,- պատմեց Մաշան:

Երգչուհու խոսքով՝ ուրախությունը ինքնանպատակ չի եղել.

«Ինձ համար կարեւոր էր ոչ թե այն, որ ես կանգնեի Եվրատեսիլի բեմում, այլ այն, որ ես էլ մեր երկրի կողմից իմ լուման կարող եմ ներդնել այդ կարեւոր մրցույթում: Ես շատ ուրախ եմ, որ այս տարի մենք ունենք արժանի մասնակից՝ ի դեմս Իվետայի ու ինձ համար արդեն մեծ ուրախություն է, որ հենց Իվետա Մուկուչյանի համար եմ բեք-վոկալ հանդես գալիս: Ուարխ եմ, որ մեր մնացած բեք-վոկալիստների հետ միասին կկարողանամ թիկունք լինել Իվետային, կոգեշնչենք մեր երգչուհուն: Ի վերջո սա անհատական երգչի մրցույթ չէ, այստեղ ներկայացվում է մեր երկիրը ու մենք էլ ամեն ինչ կանենք  մեր երկրի հաղթանակի համար»,- նշեց Մաշա Մնջոյանը:

Այս ընթացքում Իվետայի հետ միասին աղջիկները բուռն աշխատանքային պրոցեսի մեջ են, այնպես որ անհատական գործունեությունը կտեղափոխեն մրցույթի ավարտից հետո: Մաշան նկատեց, որ հասցրել են ջերմ ու ընկերական մթնոլորտ ստեղծել՝ չէ որ բոլորին մեկ նպատակ է համախմբում.

«Մեզնից ոչ մեկ չի մտածում իր անձնական ամբիցիաների մասին, պետք է ճիշտ խմբակային աշխատանք կազմակերպել, որի կարեւորությունը բոլորս ենք հասկանում: Ինքս խմբակային աշխատանքի արդեն տարիների փորձ ունեմ, ոչ մի դժվարության այդ առումով չեմ հանդիպում: Աղջիկներով փորձում ենք գալ մի եզրակացության եւ լավագույնս անել այն, ինչ պահանջվում է մասնագետների կողմից»,- նկատեց երգչուհին:

Իսկ վերջում Մաշա Մնջոյանը մեր միջոցով իր բարեմաղթանքը հղեց Իվետա Մուկուչյանին եւ իրենց.

«Այս մրցույթը մեզանում շատ է կարեւորվում ու մեզ հաջողություն եմ մաղթում: Ինչպես մեր սպորտսմենները լավագույն պարգեւներով եկան Հայաստան, հուսամ մեզ էլ այդ հաջողությունը կժպտա եւ մենք էլ, եթե ոչ հաղթանակով, ապա գոնե լավ հորիզոնականով կվերադառնանք»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին` Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Իվետա Մուկուչյանի հետ բեմում կլինեն Քրիստինա Մանգասարյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Գյուլխասյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը եւ «LoveWave» երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը՝ ստեղծելով երգչախմբի տպավորություն։

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները