ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը ապրիլի 20-21-ը կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Ստոլտենբերգն Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, արտաքին գործերի նախարարի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հունիսի 8-9-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մանրամասները: Քննարկվող հարցերի շրջանակում կլինեն նաև Սիրիայում, Իրաքում վերջին իրադարձությունները, ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



