Փորձելով վախեցնել կնոջը՝ տղամարդը կրակել է 8 տարեկան որդու մեջքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎորոնեժում քրեական գործ է հարուցվել տղամարդու նկատմամվ, ով կրակել է 8 տարեկան որդու մեջքին։ Երեխան այժմ ծանր վիճակում է՝ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Նախնական տեղեկություններով՝ 38-ամյա տղամարդը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել է կնոջ հետ, ապա հանել է չհրկիզվող պահարանում պահվող ատրճանակը, որպեսզի վախեցնի կնոջը։
Նա որոշել է կողքի ուղղությամբ կրակել, սակայն պատահաբար վիրավորել է 8 տարեկան որդուն։ Երեխան անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել, իսկ տղամարդը ձերբակալվել է։
Պատրաստեց Past.am-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



