Իրանի մեջլիսի նախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի բացառումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին հորդորել Է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա ծավալում: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով LifeNews-ին:
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադրությունը բավականին անկայուն Է, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ղեկավարը ապրիլի 20-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկնի հետ կայացած հանդիպմանը:
«Մեզ հարկավոր չԷ եւս մեկ պատերազմ աշխարհում: Ես այդ հակամարտությունը քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ռուսաստանը եւ Իրանը այլ պետությունների հետ համագործակցությամբ պետք Է ամեն ինչ անեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղում պատերազմ չլինի»,-հավելել Է իրանցի քաղաքական գործիչը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



