Երևան, 23.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը բացահայտել է Ադրբեջանի հերթական կեղծիքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ֆրանսիայի Վետերանների նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից ֆրանսիական հաստատությունների՝ գործիք դարձնելու փորձերը, որոնք ցույց են տալիս Բաքվի պնդումների կեղծ բնույթը: Ադրբեջանական պետության հեղինակությունն ու հուսալիությունը կրկին հարցականի տակ են դրվում: Մարտի 15-ին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը դիմել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարության վետերանների և հիշատակի հարցերով պ ետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինիին՝ Ադրբեջանի դեսպանության կողմից տարածված տեղեկության հավաստիությունը ստուգելու նպատակով: Ըստ վերոհիշյալ տեղեկության՝ փետրվարի 26-ին, Փարիզում, Հաղթանակի կամարի տակ, Անհայտ զինվորի շիրիմի առջև իբրև թե տեղի էր ունեցել Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված արարողություն։ «Արդեն մի քանի տարի է Բաքվի քարոզչությունը ցինիկաբար օգտագործում է ադրբեջանցի քաղաքացիական զոհերին, միաժամանակ լռելով Ղարաբաղի քաղաքացիական կորուստների մասին՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրական ուժերին զրպարտելու նպատակով», - բացատրեցին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը և փոխնախագահներ Ռընե Ռուքեն և Գի Տեսյեն:

Ապրիլի 8-ի իր պատասխանում պարոն Տոդեսկինին հերքել և պաշտոնապես դատապարտել է տեղի ունեցած միջոցառման մասին Ադրբեջանի դեսպանության կողմից կեղծ տեղեկության տարածումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պետքարտուղարը նշել է, որ արարողությանը «ներկա են եղել մի շարք միություններ» և որ, իրոք, Ադրբեջանի դեսպանը ծաղկեպսակ է դրել, որի վրա գրված է եղել «Ֆրանսիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանություն». «գործողություն, որ պարբերաբար իրականացնում են օտարերկրյա պետություն ներկայացնող բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք՝ կրակի կոմիտեի պատասխանատվության ներքո»: Պարոն Տոդեսկինին նշել է, սակայն, որ միջոցառման վերաբերյալ Ադրբեջանի դեսպանության կողմից իր իսկ ինտերնետային կայքի միջոցով տարածված տեղեկությունը «կեղծ է»: Պետքարտուղարը եզրափակել է իր նամակը` գրելով․«Ես ափսոսում և դատապարտում եմ փետրվարի 26-ի Կրակի վառման արարողության՝ այս ինտերնետային կայքի միջոցով արված շահարկումը: Պատմությունը և հիշողությունը արժանի են թափանցիկության, ճշմարտության և պատասխանատվության մշտական զգացումի: Մենք դա պարտական ենք այն բոլոր զոհերին, ում կարգանքի տուրք ենք մատուցում նման արարողությունների ժամանակ»։

Ադրբեջանական իշխանությունների երկերեսանիությունը կրկին ապացուցող այս բացահայտումներն ի հայտ են գալիս Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիայից անմիջապես հետո:

«Երբ պետությունն ի վիճակի է անամոթաբար ստել Ֆրանսիային և միջազգային հանրությանը մի դեպքի վերաբերյալ, որը տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում, ինչպես կարելի է հավատալ հեռավոր Հարավային Կովկասում տեղի ունեցածի շուրջ նրա կողմից ներկայացվածին։ Հաղթանակի կամարի դեպքը հաստատում է, որ ներկայիս ադրբեջանական ռեժիմը ոչ արժանահավատ է, ոչ՝ վստահելի», - ասել է Ֆրանսուա Ռոշբլուանը: Բարեկամության շրջանակը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը վարկաբեկելու փորձերը վկայում են Բաքվի իշխանությունների ատելության մասին: «Այս վտանգավոր ռազմավարությունը խոչընդոտում է հակամարտության խաղաղ լուծմանը: Երբ Ադրբեջանն ամեն օր իր քաղաքացիների մեջ սերմանում է հայատյացություն, ինչպես կարելի է հասնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերը, ինչպես նաև ադրբեջանցիները այս քաղաքականության զոհն են, որի ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռեժիմը», - բացատրել է Ֆրանսուա Ռոշբլուանը` եզրահանգելով, որ «միջազգային հանրությունը Ադրբեջանում պետք է այսուհետ գտնի և խրախուսի այլ ուժերի»:

 

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելու