ՀՀ ԱԳ փոխնախարարը ՉԺՀ դեսպանի հետ քննարկվել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցեր: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել Չինաստանի հետ Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների փոխգործակցության հնարավոր զարգացման և տվյալ ձևաչափի իրավա-պայմանագրային հիմքի ձևավորման հարցերին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



