Հայ շախմատիստը դարձավ Ֆրանսիայի Մ12 տարեկանների փոխչեմպիոն
ՍՊՈՐՏՖրանսիայի պատանեկան շախմատի առաջնությանը հանդես էր գալիս հայազգի Սաֆար Հարությունյանը, ով Մ12 տարեկանների մրցաշարում գրավել է 2-րդ տեղը: Վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիային, հայտնում է, որ Ֆրանսիան ներկայացնող հայ պատանին մրցաշարում ուղղակի փայլուն ելույթ է ունեցել:
Հարությունյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և ընդամենը 0.5 միավորով է զիջել մրցաշարի հաղթող Թոմ Դեկյուներին: Շնորհիվ այս արդյունքի հայազգի պատանին իրավունք է ստացել մասնակցելու Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին:
Տակավին պատանի Սաֆար Հարությունյանի մարզիչը ՀՀ վաստակավոր մարզիչ Վրեժ Օրդյանն է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



