Արոնյանը 2-րդ ոչ-ոքին խաղաց Նորվեգիայում
ՍՊՈՐՏՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ապրիլի 19-ից մեկնարկած «Norway Chess» շախմատային գերմրցաշարի երկրորդ տուրում սևերով խաղացող Լևոն Արոնյանը մրցեց մրցաշարի ամենացածր վարկանիշն ունեցող մասնակցի հետ:Նորվեգացի Նիլս Գրանդելիուսի դեմ պարտիայի 31-րդ քայլում Արոնյանը որոշել է այն ավարտվել ոչ-ոքի:
Ապրիլի 19-ին Վեսելին Տոպալովի դեմ առաջին տուրում կայացած պարտիան ևս ոչ-ոքի էր ավարտվել, այնպես որ Արոնյանը երկու տուրից հետո ունի ընդամենը մեկ միավոր:
Գերմրցաշարի երկրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել նաև աշխարհի չեմպիոնը՝ նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նորվեգացու դեմ 2-րդ տուրում պայքարում էր աշխարհի նախկին չեմպիոն բուլղարացի Վեսելին Տոպալովը:
Երկրորդ տուրը մյուս պարտիաները դեռևս չեն ավարտվել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



