Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայոց ցեղասպանության ժխտումը վտանգավոր է հենց Թուրքիայի և այդ երկրի հասարակության համար. Թեսսա Հոֆման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայոց ցեղասպանության մասին օրենսդրական որոշում ընդունելու հարցում պաշտոնական Գերմանիան առաջնորդվում է նախ և առաջ իր շահերով` հետին պլան մղելով մարդասիրական մտահոգությունները: Այդուհանդերձ, գերմանական իշխող շրջանակներն իրենց ելույթներում արդեն վաղուց են ընդգծել, որ ճանաչում են Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը: Այս մասին նշել է գերմանացի հայտնի ցեղասպանագետ Թասսա Հոֆմանը: «Արմենպրես»-ը զրուցել է գերմանացի գիտնականի հետ Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ժխտման, այս հարցում միջազգային հասարակության և մասնավորապես Գերմանիայի դիրքորոշման և Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի հնարավոր ընդունման մասին:

-Տիկին Հոֆման, Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար հետո Թուրքիան շարունակում է հերքել պատմական ճշմարտությունը, ավելին, այն փորձում է փակել մյուսների աչքերն այս հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի Հանրապետության նման դիրքորոշումը:

-Նման վերաբերմունքն առաջին հերթին վտանգավոր է Թուրքիայի և դրա հասարակության համար: Պաշտոնական Թուրքիան ոչ միայն հերքում է ցեղասպանությունները, որոնք օսմանյան իշխանության վերջին մեկ տասնամյակում իրականացվել են ավելի քան երեք միլիոն տեղաբնիկ քրիստոնյաների նկատմամբ, այլ նաև երկրպագում է դրա կազմակերպիչներին: Հանրային հրապարակները, բուլվարները, դպրոցները, մանկապարտեզներն ու անգամ մզկիթները կոչվում են Թալեաթի, Էնվերի կամ Ջեմալ Ազմիի անուններով:

Թուրքական ուսումնական ծրագրերն ու դպրոցական դասագրքերը մինչև օրս պարունակում են ժխտում, դրանցում մեղադրվում են քրիստոնյա զոհերը, այլ ոչ թե ոճրագործության կազմակերպիչները, ովքեր ընդունվում են որպես «հակաիմպերիալիստական» հայրենասիրության տեսակ: Այդպիսով, ցեղասպանությունը վերածվում է տեղական կամ ազգության ու փոքրամասնությունների քաղաքականության խնդիրները լուծելու միջոց: Դա դառնում է լուրջ խոչընդոտ մարդկության դեմ հանցագործությունները կանխելու հարցում: Եվ պետք է մտավախություն ունենալ, որ տեղահանություններն ու կոտորածները կրկին կլինեն, սակայն այս անգամ արդեն քուրդ բնակչության նկատմամբ:

-Ինչպե՞ս կգնահատեք այս հարցում միջազգային հանրության և մասնավորապես Գերմանիայի դիրքորոշումը:

-2015 թվականի ընթացքում միջազգային հանրությունն ու գերմանական հասարակությունը մեծապես հետաքրքրություն են ցուցաբերել 100 տարի առաջ իրականացված հանցանքի նկատմամբ: Խնդիրը շաբաթներ շարունակ լայնորեն լուսաբանվել է գերմանական լրատվամիջոցներում, հսկայական աշխատանքներ են տարվել արտիստների, թատրոնների, հասարակական կազմակերպությունների, կրթական և եկեղեցական կառույցների կողմից: Հետևաբար, 1915-1916 թվականների ցեղասպանության խնդիրը ոչ թե մոռացությունն է (չնայած այն ցավալի փաստին, որ 1915 թվականից ի վեր բազմաթիվ ու անգամ ավելի խոշորամասշտաբ ցեղասպÕ �նություններ են տեղի ունեցել), այլ օրինական ճանաչումը:

Մինչև օրս Գերմանիան այս հարցում ձախողվել է: 2015 թվականին Գերմանիայի համար թուրքական շահերն առավել կարևոր առաջնահերթություն էին, քան Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանը օրինական գնահատական տալը, այսինքն բանաձևի ընդունումը: Այս ամենով հանդերձ, խորհրդարանական բոլոր խմբակցությունների խոսնակները 2015 թվականի ապրիլի 24-ի իրենց ելույթներում հստակորեն ճանաչել են այդ փաստը: Այդուհանդերձ, 2015 թվականի երկրորդ կեսից Սիրիայից, Իրաքից և մյուս երկրներից քաղաքացիական պատերազմի հետևանքով փախստականների ներգաղթը Գերմանիա պատճառ դարձավ այդ երկրի՝ ԹոÖ �րքիայի վրա ավելի կենտրոնացած քաղաքականության: Գերմանիայի կանցլերն ընդունում է Էրդողանին որպես փախստական-ներգաղթյալների առջև Եվրոպայի դռները փակողի: Այս ամենը հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պաշտոնական Գերմանիայի քաղաքականությունը, երբ Ռայխսկանցլերի համար օսմանա-գերմանական ռազմական դաշինքն ավելի առաջնահերթ էր, քան հետապնդումների և կոտորածի ենթարկվող օսմանյան հայերի նկատմամբ ցանկացած մարդասիրական մտահոգություն:

-Այսօր Թուրքիան զինում է ահաբեկչական խմբերի, որոնք մարդկության դեմ հանցանքներ են իրականացնում Մերձավոր Արևելքում: Չե՞ք կարծում, որ Թուրքիայի նման գործողությունները 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանության համար այդ երկրի անպատժելիության հետևանքն են:

-Կրոնական շարժառիթ ունեցող ահաբեկչությունը («Իսլամական պետությունը», «Բոկո Հարամը» և նմանօրինակ այլ կազմակերպությունները) ուղղակի և անուղղակի աջակցություն է ստանում գլխավորապես սուննի դավանանք ունեցող երկրներից, ինչպես Սաուդյան Արաբիան, Թուրքիան և մյուսները: Ես այդքան էլ ուղիղ կապ չեմ տեսնում Օսմանյան ցեղասպանության հետ, թեպետ «Միություն և առաջադիմություն» կուսակցության՝ ցեղասպանության հեղինակներն իրենց ցեղասպանական օրակարգում հենվում էին կրոնի ու կրոնական անտագոնիզմի վրա: Սակայն 20-րդ դարի երկրորդ կեսի ընթացք ում Արևմտյան երկրները, և դրանց շարքում առաջնահերթ Միացյալ Նահանգները, նմանօրինակ կերպով շահագործում են իսլամական ահաբեկչությունն իրենց շահերի համար (Ինդոնեզիա, Աֆղանստան և այլն):

-Գերմանիայի Բունդեսթագում հունիսի 2-ին կքննարկվի համատեղ բանաձև Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Իշխող պահպանողական խմբակցության ղեկավարը վերջերս տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կքննարկի և թերևս կքվեարկի համատեղ բանաձևը, որի բովանդակությունը դեռևս հրապարակված չէ: Ի հեճուկս վերոնշյալ բացասական փորձառության՝ պետք է սպասել: Գերմանական կառավարությունը պատրաստ է զոհաբերել նման նախագծերը և միջամտել օրենսդրության գործերին` հանուն «նյութական անհրաժեշտությունների»: Սակայն եթե այս անգամ օրինական ճանաչում լինի էլ, ապա դա վերջը չէ, այլ հետագայում արվելիք շատ աշխատանքների սկիզբն է: Դրանից հետո մենք պետք է քննարկենք օսմանյան ցեղասպանությունը դպրոցական ուսումնական ծրագրում ներառելու հարցը`ցեղասպանությունների մասին իրազեկության բարձրացման նպատակով և խնդիրը ներկայացնենք առհասարակ ցեղասպանության մասին քննարկումների ժամանակ: Բացի այդ, մենք գործ ունենք նաև Գերմանիայում բնակվող և Թուրքիայում ծնված լայն շրջանակների հետ, ովքեր երկրպագում են ցեղասպանության կազմակերպիչների, հարգանքի տուրք են մատուցում Բեռլինի իսլամական գերեզմանոցում Ջեմալ Ազմիի և Բեհաէդդին Շաքիրի գերեզմանների առաջ, կբախվենք Պոտսդամում Էնվերի անվան կամրջի անվանափոխման հետ:

Ցեղասպանության խորհրդարանական ճանաչման շարժումը Գերմանիայում սկսվել է 16 տարի առաջ՝ որպես գերմանացի իրավապաշտպանների և Թուրքիայում ծնված ինչպես թուրք, այնպես էլ քուրդ ակտիվիստների համատեղ նախաձեռնություն: Այդուհանդերձ, 2005 թվականից ի վեր մենք ականատեսն ենք լինում այս շարժման մեջ լոբբիստական կառույցների և հասարակական կազմակերպությունների ավելի ու ավելի շատ ազդեցությանը, ինչը թուլացնում է նախկին տարիների կենտրոնացվածությունը մարդու իրավունքների վրա: Բայց պատմության խնդիրները լուծելու նպատակով մենք պետք է վերադառնանք ինտեգրացվա ծ և անկախ գերմանացի, թուրք, հայ և քաղաքացիական ու մարդու իրավունքների այլ ապաշտպանների նախկին ուղղվածությանը:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Արեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ