Պետությունը նոր միջոցներ կներգրավի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի արդիականացման համար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտմոբիլային ճանապարհը կվերականգնվի ու կարդիականացվի:
Կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար ԳագիկԲեգլարյանը նշեց, որ աշխատանքները նախատեսվում է սկսել Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերից ներգրավելիք բանկային միջոցներով: «Ծրագրով նախատեսվում է ավտոճանապարհի համապատասխան հատվածի երթևեկելի մասի լայնացման, ինչպես նաև որոշակի հատվածներում ճանապարհի նախագծի փոփոխման աշխատանքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Կառավարության ընդունած որոշմամբ կասեցվեցին Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը և հողհատկացման գործընթացը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



