Ռուսաստանի հայերը բողոքի ակցիա կկազմակերպեն Թուրքիայի դեսպանատան առջեւ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի հայերի միությունը իր կայքէջում մի հրապարակում է արել, որում գրել է հետեւյալը. «2016թ. ապրիլի 24-ին աշխարհի մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառումներ տեղի կունենան»:
Ապրիլի 24-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշում եմ եւ պահանջում եմ» կարգախոսով ակցիաներ է կազմակերպելու:
Նախ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջեւ Ցեղասպանության զոհերի սերունդների ներկայացուցիչները բողոքի ակցիա կանցկացնեն, որը կազմակերպելու է Ռուսաստանի հայերի միության երիտասարդական ասոցիացիան: Այնուհետեւ ցույց կկայանա Ռուս-հայկական բարեկամության, Մոսկվայի հայկական համայնքի, Ռուսաստանի Ջավախյան սփյուռքի, «Արարատ» մշակութային-լուսավորչական կազմակերպության, ռուսական հասարակական եւ քաղաքական միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կազմակերպիչները նաեւ նշել են, որ ցույցին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ ազգային պատկանելությունից:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



