Հրդեհ է բռնկվել Երեւան-Թբիլիսի էլեկտրագնացքի շարժակազմի քարշակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 29-ին` ժամը 19.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագած երկաթգծի 3-րդ կմ-ին այրվում է երկաթգծի շարժակազմի քարշակը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մ արտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւան-Թբիլիսի ընթացող «Վրացական երկաթուղիներ» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրագնացքի (տեղափոխում է 24 դատարկ ցիստերն) շարժակազմի քարշակի գեներատորային հատվածի էլեկտրական վահանակում:
Դեպքի վայր է մեկնել եւս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.03-ին, մարվել՝ 21.14-ին: Այրվել են էլեկտրական վահանակը եւ էլեկտրական մալուխներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



