Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օլիմպիական ջահը վառվել է Հունաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Օգոստոսին մեկնարկելիք 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ջահը վառելու պաշտոնական արարողությունը 105 օր առաջ գլխավոր իրադարձությունից` Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկից, կայացել է հունական Օլիմպիա ավանում` Հերայի նշանավոր տաճարում:

 «Արմենպրես»-ը հայտնում է, որ կրակը վառելու ավանդույթը պահպանվել է իր բոլոր տարրերի ճշգրիտ պահպանմամբ:

Ավանդույթի համաձայն` կրակը վառել են տաճարի քրմուհիները, որոնց դերում հատուկ ընտրված են եղել դերասանուհիներ: Գլխավոր քրմուհու դերն այս տարի նույնպես կերտել է  հույն դերասանուհի Կատարինե Լեհուն:

Ըստ ավանդույթի՝ հին հունական Օլիմպիական խաղերից առաջ գլխավոր քրմուհին ինքնատիպ ու գեղեցիկ արարողակարգով խնդրում է աստվածներին մարդկանց ուղարկել օլիմպիական կրակը:  Օլիմպիական խաղերի կրակը վառվում է հատուկ հայելիների միջոցով:

Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կրակի առաջին ջահակիրը մարմնամարզիկ Էլեֆտերիոս Պետրունիասն է եղել: Նրան հաջորդել է բրազիլացի վոլեյբոլիստ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ջիովանի Գավիոն:

Համաձայն կարգի` Օլիմպիական խաղերի կրակը Հունաստանում կմնա մոտ մեկ շաբաթ և ապրիլի 27-ին օդանավով կհասնի Բրազիլիայի մայրաքաղաք՝ երկրի նախագահի նստավայր, որտեղից էլ արդեն մայիսի 3-ից կսկսվի կրակի ջահային փոխանցումավազքը: Նախատեսված է, որ Օլիմպիական խաղերի կրակը փոխանցումավազքի 95 օրերի ընթացքում կանցնի 329 քաղաքով, 10000 մղոն օդով և 20000 կմ ցամաքով: Փոխանցումավազքին մասնակցելու են ավելի քան 12000 մարդ:

Ամառային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կայանալու է օգոստոսի 5-ին: Օլիմպիական 17 օրերի` օգոստոսի 5-21-ը, ընթացքում աշխարհի 206 երկներից ավելի քան 10500 մարզիկներ մրցելու են 306 մեդալների հավաքածուների համար:

2016 թ. Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիո դե Ժանեյրոյի 4 հիմնական շրջաններում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական ժամանակակից կառույցներում:

 

Թրամփ. Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային պաշարների մոտ 20%-ը Անգլիական «Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ՝ նրան թիմի ղեկին նշանակելու նպատակով Խանութներից գողություն կատարած խումբը հայտնաբերվել է ԿԸՀ-ն՝ անվավեր է ճանաչված քվեարկության արդյունքների մասին Հունիսի 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Հունիսի 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԵրևան–Սևան ճանապարհին կայծակի հետևանքով վնասված կամուրջը կվերանորոգվի կարճ ժամկետում. Խուդաթյան Մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման պաշտոնական արարողությունը Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար ՄելոյանՈւժեղ կարկուտ՝ Գավառում, գերհզոր ամպրոպային ամպ՝ Մարտունիում․ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Հայաստանը կարող է դառնալ մշակույթների միջև երկխոսության կամուրջ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ Կիևին անհրաժեշտ կլինի ԵՄ թույլտվությունը՝ ԵՄ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորմամբ Patriot հրթիռներ գնելու համար Ռուսաստանը խեցգետնի արտահանումը հասցրել է ռեկորդային մակարդակի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Կարկուտը շուռ է տվել օրորոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր կադրեր Երևան–Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով տեղի ունեցած փլուզումից․ տեսանյութ Մենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար Մելոյան«Ռեալը» քննարկում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Ռուբեն Դիաշի և Մաթեուս Նունեսի ձեռքբերման հարցը 13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankTurkish Airlines-ի ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգից մեկնել է առանց ուղևորների մի մասի Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվшծից կամուրջ է փլnւզվել Ժողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբԳառնիում «Ford Mustang»-ը բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի գործունեությունը Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԿարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Արցախցիների ինքնազբաղվածության խթանմանն ուղղված միջոցառումը կտարածվի ևս 200 շահառուի վրա Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանԵԱ. Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները Ռոսսելխոզնադզորը uահմանափակում է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը Հյուսիսային Իռլանդիայում հակամիգրացիոն բողոքի ակցիաների երկրորդ գիշերն ավարտվել է բախումներով Թեհրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով երեք մարդ վիրավորվել է Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց ԱԱ-2026. առաջին տուրի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցը Վեց ամսով կարգելվի Հայաստանից ցորենի արտահանումը Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակվում է Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ Դավթյան