Ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Երևանյան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը մեկնարկել է մարտ ամսին: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 683 շենքերի հարթ տանիքներ` 78225 քմ մակերեսով:
Մարտի վերջի դրությամբ փաստացի նորոգվել է 2645 քմ հարթ տանիք: Թեք տանիքների նորոգման աշխատանքներ կծավալվեն 797 շենքերում`45944 քմ մակերեսով: Դարձյալ մարտ ամսվա վերջի տվյալներով իրականացվել է 3771 քմ-ը: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրերով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



