YouTube-ում ցուցադրել են Motorola-ի ամենատարածված սմարթֆոնի նոր տարբերակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆYouTube-ում հայտնվել Է տեսանյութ դեռեւս չթողարկված չորրորդ սերնդի Moto G սմարթֆոնով: Դատելով ըստ տեսահոլովակի՝ Lenovo ընկերությունը, որին 2014 թվականից պատկանում Է Motorola-ի շարժական ստորաբաժանումը, արմատապես փոխել Է շարքի դիզայնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սմարթֆոնի հետին կափարիչը զրկվել Է կորությունից, որը համարվում Էր ավանդական, եւ շոշափելիս անողորկ կազմվածքից: Տեսագրության մեկնաբանություններում օգտատերերը ենթադրություն են արել, թե այնտեղ պատկերված Է Moto G Plus մոդելը՝ դիսփլեյի մեծացված անկյունագծով, քանի որ 5,5-դյույմանոց Moto X-ի համեմատությամբ նոր սմարթֆոնն ակնհայտորեն ավելի մեծ Է:
Moto G-ի նախորդ սերունդը հանդերձվում Էր 5-դյույմանոց Էկրանով: Ենթադրվում Է, որ նոր տարբերակը շուկայում կհայտնվի մինչեւ 2016 թվականի վերջը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



