ԵՄ-ն ստեղծում է սահմանապահ և ափամերձ տարածքների պահպանության միասնական ծառայություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական խորհուրդը հաստատել է նոր սահմանապահ և ափամերձ տարածքների պահպանության ծառայություն ստեղծելու մասին որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշված որոշումն ավելի վաղ ընդունվել էր ԵՄ անդամ 28 երկրների ներքին գործերի նախարարների հանդիպմանը:
«Այսօր մենք հասանք սահմանապահ և ափամերձ տարածքների պահպանության համատեղ ծառայության ստեղծման որոշմանը»,- նշել է Միգրացիայի և քաղաքացիության հարցերով Եվրոպական հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
Ավելի վաղ ԵՄ բյուջեի հարցերով հանձնակատար Կրիստինա Գեորգիևան շեշտել է, որ միգրացիան ճգնաժամի ներկա փուլը կարգավորելու համար անհրաժեշտ է շուրջ 15 միլիարդ դոլար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



