Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

17-ամյա Անուշը չգիտեր, որ զինվորական ամուսնուն վերջին անգամ է տեսնում (տեսանյութ, լուսանկարներ)

ՖՈՏՈ

Fbh.am-ը գրում է.

17-ամյա Անուշ Օհանյանին հանդիպեցինք Չարենցավանում: Այստեղ է ապաստան գտել Թալիշից եկած Օհանյանների բազմազավակ ընտանիքը: Տղամարդիկ չկային, միայն երեք տղա երեխա, մնացածը՝ կանայք: Ընտանիքի հայրը` Վարուժանը, զինվորական է, Թալիշում է: Իսկ փեսան` Անուշի ամուսինը, նույն գումարտակում ծառայող ավագ լեյտենանտ 25-ամյա Հրաչ Գալստյանը, զոհվել է ապրիլյան պատերազմի ժամանակ:

Անուշը տեսախցիկի առաջ մի քանի նախադասությունից ավելի չկարողացավ արտասանել: Տատիկը, թե` ախր Հրաչն ու Անուշն իրար շատ էին սիրում:

Մեկ ամսից լույս աշխարհ կգա Անուշի ու Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը: Աղջիկ է ծնվելու` Անահիտը. «Հրաչի հետ որոշել էինք, որ Անահիտ ենք դնելու անունը Հրաչի մոր պատվին»: Երկու օրից Անուշը կգնա Գյումրի` Հրաչենց տուն, կմնա այնտեղ, կծննդաբերի, կմեծացնի Հրաչի ու իր երեխային:

Անուշը սովորում է Ստեփանակերտի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի առաջին կուրսում: Արդեն դիմել է, որպեսզի գործերը տեղափոխեն Գյումրի: Ապագայում նա դառնալու է աշխարհագրության ուսուցչուհի:

Հրաչի ու Անուշի սիրո պատմությունը սկսվել է Արցախի Թալիշ գյուղում: Անուշը դեռ դպրոցական է եղել, երբ գյումրեցի Հրաչ Գալստյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու ծառայության անցել Թալիշում:

«Իմ վերջին զանգի օրն էլ նշանվեցինք»: Մեկ տարի առաջ էին ամուսնացել: Ամուսնուն կորցրած երիտասարդ կինը հեռախոսով ցույց է իրենց լուսանկարները, իրենց համատեղ կարճ կյանքի ակնթարթները, երջանիկ պահերը: Ասում է` հիշողությունները շատ են, բայց չի կարողանում խոսել դրանց մասին:

Ապրիլի 1-ի գիշերը, երբ գյուղը սկսել են ռմբակոծել, Հրաչի մեջքը քերծվել է աներոջ տան կոտրված ապակիներից. «Կատակով ասեց, թե վիրավոր ունեք: Երբ ապակիները թափվում էին, էրեխեքին մեջքից բռնում էր»,- հիշում է Անուշի մայրը` Սիրանույշ Օհանյանը:

Զինվորական Հրաչ Գալստյանն ապրիլի 2-ի առավոտյան իր սիրելիին ու նրա բազմազավակ ընտանիքի անդամներին ապահով դուրս է բերել Թալիշ գյուղից և ճանապարհել Հայաստան:

«Ասում էի, Հրաչ, արի մեր հետ գնանք, ասում էր` չեմ կարա»,- պատմեց 17 տարեկան երիտասարդ կինը, որը չգիտեր՝ այդ օրն ամուսնուն վերջին անգամ է տեսնում:

36-ամյա Սիրանույշ Օհանյանը` Անուշի ու երեք տղաների մայրը, պատմեց, որ ամուսինը Թալիշից զանգահարել է ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը. «Ասեց` ամեն ինչի պատրաստ եղեք… մի քանի օրից իմացանք, որ Հրաչը չկա»:

Օհանյանների ընտանիքի անդամներից շատերը կրկնակի փախստականներ են: Թալիշում ծնված ու մեծացած Սիրանույշը հիշում է 1992-ի մարտերը: Այդ ժամանակ 12 տարեկան է եղել, նորից ընտանիքով եկել են Հայաստան, հետո, երբ գյուղն ազատագրել են, նորից վերադարձել են Թալիշ: Ավերակներից նորից տուն են կառուցել: Ամուսնացել է, չորս երեխա ունեցել:

Հիմա Օհանյանների բազմազավակ ընտանիքը 30.000 դրամով բնակարան է վարձել: Նրանք մեկն են այն 35 ընտանիքներից, որոնք ապրիլյան պատերազմից հետո եկել են Չարենցավան (մյուս ընտանիքների պատմությանը կանդրադառնանք):

Վերջում հարցնում եմ, թե ինչի կարիք ունեք, պատասխանում են` խաղաղության:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Տեսանյութը` Դավիթ Բանուչյանի

Եթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ