Օբաման այցով ժամանել է Մեծ Բրիտանիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 21-ին ժամանել է Լոնդոն՝ համոզելու բրիտանացի ընտրողներին՝ առաջիկա հանրաքվեի ընթացքում չհրաժարվել Եվրամիությանն անդամակցությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Ինչպես ասել է նախագահը, մենք պաշտպանում ենք ուժեղ Միացյալ Թագավորությանը Եվրամիության կազմում»,- նշել է Բեն Ռոդսը՝ Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի օգնականը:
Օբաման Լոնդոն իր այցի շրջանակներում այսօր հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ: Նա պլանավորում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի, Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաեւ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



