ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ հակամարտող կողմերի հետ աշխատելու պատրաստակամությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շարունակում է աջակցել ԵԱՀԿ գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ առաջ գնալու լավագույն ճանապարհը ԵԱՀԿ-ն է: Ինչպես դուք գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով տարածաշրջան է այցելել Ռուսաստանի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ, հստակ նշել է, որ մենք ցանկանում ենք անհապաղ վերադառնալ բանակցություններին ու կարգավորմանը: Եվ մենք շարունակում ենք հաստատակամորեն հավատարիմ մնալ ԵԱՀԿ-ի միջոցով կողմերի հետ աշխատելուն` հանուն տևական խաղաղության»,- ասել է Քիրբին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



