Հարավային Կորեայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորեայի Հանրապետության հարավային մասում ապրիլի 22-ին մեկ մարդ Է զոհվել, եւս ութը՝ վիրավորվել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները:
«Աղետը տեղի Է ունեցել Յոսու նավահանգստային քաղաքի մերձակայքում: Այդ պահին գնացքում ընդամենը եղել Է 27 մարդ»,- նշել են աղետի վայր ժամանած քննիչները:
Նախնական տվյալներով՝ մեքենավարն անտեսել Է կարգավարի ցուցումները եւ շրջադարձին արագությունը չի նվազեցրել ժամում մինչեւ 50 կիլոմետր՝ այն գերազանցելով 2,5 անգամ:
Ներկայում երկաթուղագծում երթեւեկությունը դադարեցված Է, նորոգման աշխատանքները կտեւեն մինչեւ մեկ օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



