Թբիլիսիում սաստիկ քամին ծառեր է տապալել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹբիլիսիում եւ ոչ հեռու գտնվող Ռուսթավի քաղաքում քամին, որն ապրիլի 21-ի երեկոյան կողմ սաստկացել է, տապալել է ծառեր եւ վնասել Էլեկտրահաղորդման գծեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թբիլիսիում քամին ծառեր Է տապալել մետրոյի «Դելիսի» կայարանից ոչ հեռու եւ Իսանի շրջանում: Երկու դեպքում Էլ դրանք ընկել են ավտոմեքենաների վրա, որոնց մեջ են եղել վարորդները, բայց նրանք չեն տուժել:
Առանձնապես տուժել Է մայրաքաղաքի Իսանի-Սամգորիի շրջանը: Ընդամենը ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման «112» կենտրոնում ստացվել Է օգնության 150 զանգ:
Ռուսթավի - Գարդաբանի մայրուղում ընկել Է բարձր լարման հաղորդալարերով սյունը՝ մասնակիորեն փակելով ճանապարհը: Ռուսթավիի մի քանի փողոցներում քամին ծառեր Է արմատախիլ արել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



