ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կարող են մեկ օրվա ընթացքում հակազդել ցանկացած սպառնալիքի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՊԿ-ի հավաքական ուժերը կարող են մեկ օրվա ընթացքում հակազդել ցանկացած սպառնալիքի կազմակերպության պետությունների սահմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Տաջիկստանում ընթանում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական հետախուզության ստորաբաժանումների «Որոնում-2016» առաջին համատեղ վարժանքները:
«Իրական սպառնալիքի հայտնվելու դեպքում, չնայած ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի կազմի մեջ մտնող զորամասերի ստորաբաժանումների միջեւ հեռավորությանը, քաղաքական որոշման ընդունումից հետո մեկ օրվա ընթացքում ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի առաջապահ ստորաբաժանումները կսկսեն իրական օգնություն ցուցաբերել այն պետությանը, որը դիմել Է ՀԱՊԿ-ի օգնությանը»,-ասել Է նա:



