Հնդկաստանի հյուսիսում ապստամբները 17 զինվոր են սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲիրմայի հետ սահմանակից հնդկական Մանիպուր նահանգում ապստամբներն իրենց պաշարել պատրաստվող 17 զինվորականի են գնդակահարել: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, երկար տարիներ ի վեր սա զոհերի թվով խոշորագույն հարձակումն է:
Մանիպուրում իրավիճակն անկայուն է ավելի քան 20 տարի: Նահանգում մի քանի տասնյակ ապստամբական խմբավորումներ կան, որոնցից ոչ մեկն առայժմ չի ստանձնել զինվորականների սպանության պատասխանատվությունը:
Փորձագետները ենթադրում են, որ Մանիպուրը, ինչպես եւ Հնդկաստանի հյուսիս-արեւելյան այլ շրջանները, ֆինանսավորման զգալի պակաս ունեն, այդ պատճառով Դելիի քաղաքականությունից դժգոհությունն ու սոցիալական լարվածությունն այստեղ ավելի սուր է զգացվում, քան երկրի ավելի զարգացած նահանգներում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



