Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՏՄՊՊՀ նախագահը հայ արտահանողներին հուզող մրցակցային խնդիրները քննարկել է ռուսական ընկերության հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ապրիլի 22-ին ընդունել է ռուսական «X5 Retail Group» ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ համագործակցության հարցերով դեպարտամենտի տնօրեն Մանուչար Կուտատելաձեին: Տեղեկացնենք, որ  «X5 Retail Group» ընկերությունը ՌԴ-ում գործող մի շարք հայտնի առևտրային ցանցերի  (Перекрёсток, Пятерочка, Карусель և այլն  ) հիմնադիրն է և տնօրինում է ՌԴ տարածքում գործող  ավելի քան 7500 սուպերմարկետներ:

Հանդիպումը նախաձեռնել էր ընկերությունը՝ արձագանքելով օրեր առաջ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի կողմից բարձրացված հայ արտահանող գործարարներին առնչվող խնդրին:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ-ից:

 Հիշեցնենք, որ օրերս Երևանում մեկնարկած ԵՏՄ և ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային մարմինների համատեղ նիստի ժամանակ  Ա. Շաբոյանը նշել է, որ թեև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին լուրջ ազդեցություն է թողել անդամ երկրներում տարվող մրցակցային միջավայրի բարելավման վրա, այնուամենայնիվ կան որոշակի խնդիրներ, որոնք դեռևս լուծման կարիք ունեն: Մասնավորապես, ներկայացնելով ՏՄՊՊՀ-ին դիմած մի շարք գործարարների դժգոհությունները, Ա. Շաբոյանը նշել է, որ  վերջիններս ապրանքը իրացնելիս ռուսական մանրածախ առևտրի ոլորտում հանդիպում են որոշակի խնդիրների. խոշոր առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են հայ արտահանողների մուտքը: Վերջիններս հրաժարվում են ուղղակիորեն աշխատել հայկական ընկերությունների հետ և նրանց ուղղորդում են ապրանքի մատակարարման պայմանագրերը կնքել միջնորդ կազմակերպությունների հետ: Բնականաբար, միջնորդներն էլ  թելադրում են իրենց պայմանները, որոնք ոչ միշտ են նպաստավոր արտահանողների համար:

Մ. Կուտատելաձեն նշել է, որ բարձրացված խնդիրները ունեն օբյեկտիվ պատճառներ: Խոշոր ընկերությունները գերադասում են աշխատել դիստրիբյուտորների միջոցով, քանի որ վերջիններս տիրապետում են ապրանքի վաճառքի հետ կապված պարտադիր կանոնակարգերին, բացի այդ հստակ գիտեն իրենց պահանջները ու ապրանքի մատակարարման գործընթացը դառնում է ավելի դյուրին: Նա հորդորել է, որպեսզի հայ գործարարները ևս տեղեկանան բոլոր պարտադիր նորմերին, ինչը կնպաստի, որպեսզի կարողանան ուղղակիորեն աշխատել մանրածախ ոլորտի խոշոր ընկերությունների հետ՝ միաժամանակ վստահեցնելով, որ ո րևէ մրցակցային խնդրի առաջ վերջինները չեն կանգնի, իսկ իրենք պատրաստ են նրանց հետ կնքելու ապրանքի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր:    Բանախոսը  շեշտել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է առավելագույնս ընդառաջելու հայ արտահանողներին, աշխատելու վերջիններիս հետ, մանավանդ որ հայկական մթերքները մեծ պահանջարկ ունեն ռուսական շուկայում:

ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել բոլոր խնդիրների լիարժեք լուծմանը՝ հայ արտահանողների համար ապահովելով արդար մրցակցային պայմաններ: Բացի այդ, Ա. Շաբոյանը շեշտել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար առևտրի և ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը և տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպման ժամանակ խնդիրը կներկայացնի իր գործընկերներին՝ այս ոլորտում մեր երկրների միջև գործող որոշակի օրենսդրական անհամապատասխանությունները քննարկելու նպատակով:   

ՏՄՊՊՀ-ը հետևողական  է խնդրի կարգավորման հարցում, այդ իսկ նպատակով առաջիկայում կնախաձեռնի նաև հանդիպում արտահանմաբ զբաղվող հայ գործարարների և ՌԴ խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ:

Տավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին