Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Օբամային դիմավորել Է Վինձորի դղյակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկինը՝ Միշելը, ժամանել են Վինձորի դղյակ, որտեղ նրանց ճաշկերույթ Է սպասում Մեծ Բրիտանիայի թագավորական զույգի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու եւ նրա ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հետ:
Օբամա ամուսինները ուղղաթիռով վայրԷջք են կատարել մարգագետնում, որտեղ նրանց դիմավորել են Եղիսաբեթ Երկրորդը եւ արքայազն Ֆիլիպը:
Օբաման թագուհուն շնորհավորել Է 90-ամյա հոբելյանի առթիվ: Ողջագուրումներից հետո նախագահական զույգը նստել Է սեւ «Ռեյնջ Ռովերը», որը վարել Է 94-ամյա արքայազն Ֆիլիպը:
Այսպիսով՝ Օբաման դարձել Է արտասահմանցի առաջին ղեկավարը, որն արժանացել Է Եղիսաբեթ Երկրորդին նրա հոբելյանի առթիվ անձամբ շնորհավորելու պատվին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



