Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 8 տարի ազատազրկման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Մեհման Սելիմովը դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման:
Վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր այդ մասին վճիռը հրապարակել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Զեյնալ Աղաեւը:
Ավելի վաղ դատախազը Մեհման Սելիմովի համար պահանջել էր 10 տարի ժամկետով ազատազրկում:
Մեհման Սելիմովին մեղադրանք է ներկայացվել «խոշոր չափերի յուրացում» եւ «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» հոդվածներով:
Մեհման Սելիմովը ձերբակալվել էր 2014 թվականի նոյեմբերի 25-ին:
Վերջին մեկ տարում կոռուպցիոն գործողությունների պատճառով Ադրբեջանի ՊՆ-ից հեռացվել են 25-ից ավելի բարձրաստիճան զինվորականներ եւ գեներալներ, որոնց մեծ մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



