Ադրբեջանական կայքի աչքին միայն հայ դիպուկահարներ են երևում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին որպես առաջնագիծ մեկնած դիպուկահար ներկայացնելուց հետո ադրբեջանական կայքերը շարունակում են սուտ տեղեկատվություն տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական baku.ws կայքի աչքին միայն հայ դիպուկ ահարներ են երևում. այս անգամ այդ կայքը որպես դիպուկահար է ներկայացրել «Զինվոր» հասարակական կազմակերպությունների միավորման խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին:
Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, թե Մարգարիտա Խաչատրյանը առաջնագիծ է գնացել զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով: «Հայ զինվորները շատ ուրախացել են նոր դիպուկահարի գալու կապակցությամբ` հույս ունենալով, որ նա կօգնի ադրբեջանցի զինծառայողների դեմ պայքարում»,- գրում է baku.ws-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



