ՆԱՏՕ-ում քննարկում են սևծովյան տարածաշրջանում դաշինքի ուժերի ներկայության մեծացման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ դեպի Սև ծով ելք ունեցող ՆԱՏՕ-ի անդամ-երկրները քննարկում են այդ տարածաշրջանում իրենց ներկայության մեծացման հարցը: «Սևծովյան տարածաշրջանի դաշնակիցների շրջանում ընթանում են կարևոր քննարկումներ նրանց ռզմածովային ուժերի ու գործողությունների առավել ինտեգրացման վերաբերյալ»,-ասել է Վերշբոուն` Սոֆիա այցի ընթացքում: Վկայակոչելով РИА Новости-ին` այս մասին գրում է «Արմենպրես»-ը:
ՆԱՏՕ-ի պաշտոնյան նշել է, որ խոսքը գնում է Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի մասին: Նա հավելել է, որ այդ երկրները կարող են ընդլայնել իրենց ներկայությունն արդեն հուլիսին, երբ տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: «Մենք պետք է դիտարկենք այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի` առավել շարունակական ռազմական ներկայության հարցը` շեշտադրելով մեր հնարավորությունները ծովում»,-նշել է Ալեքսանդր Վերշբոուն:



