Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Օբաման հայերին ուղղված իր ուղերձում չի արտասանել «ցեղասպանություն» բառը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի առիթով իր ամենամյա  ուղերձում չի արտասանել «ցեղասպանություն» բառը. սա վերջին ուղերձն էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:

«Այսօր մենք հիշատակում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային ջարդի` հայկական Մեծ Եղեռնի տարելիցը, որի ընթացքում մեկ ու կես միլիոն հայ տեղահանվել է, սպանվել եւ ուղարկվել մեռնելու Օսմանյան կայսրության վերջին օրերին», - հայտնել է Օբաման:

ԱՄՆ-ի նախագահը հարգել է բոլոր նրանց հիշատակը, ովքեր տուժել էին  «այդ մութ օրերին» եւ կոչ է արել դաս քաղել այդ ողբերգությունից, որպեսզի նման բան ապագայում երբեք չկրկնվի:   

Օբաման նաեւ հիշել է բոլոր նրանց, ովքեր օգնության են հասել հայերին այդ բարդ ժամանակներում: Նրանց թվում էր ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, որը անհանգստություն է հայտնել ինչպես ԱՄՆ-ի կառավարությանը, այնպես էլ Օսմանյան կայսրության առաջնորդներին` փորձելով կանգնեցնել բռնությունը:  «Մորգենթաուի նման ձայներն առաջվա պես նշանակություն ունեն գազանությունները կանխելու համար»,-հայտնել է ԱՄՆ-ի նախագահը` հավելելով, որ Մորգենթաուի ժառանգությունը ձեւավորել է մարդու իրավունքների ոլորտում այնպիսի ակտիվիստների աշխարհայացքը,  ինչպիսին Ռաֆայել Լեմկինն էր: 

Նրա խոսքով, ապրիլի 24-ը հրաշալի առիթ է ընդունելու հայ ժողովրդի սքանչելի կայունությունը եւ հսկայական ներդրումը միջազգային հանրության եւ մասնավորապես` ամերիկյան հանրության կյանքում: Նա հիշեցրել է  հազարավոր հայ փախստականների մասին, որոնք մի քանի տասնամյակ առաջ նոր կյանք սկսեցին Միացյալ Նահանգներում` ձեւավորելով մի ընկերակցություն, որը ծայրաստիճան ուժեղացրեց այդ ժողովրդի կենսունակությունը:  Հայաստանի հարավային հատվածում տարածաշրջանային անկայունության ընթացքում մենք հայ ժողովրդին շնորհակալ ենք նաեւ սիրիացի փախստականներին ձեռք մեկնելու համար, որոնցից գրեթե  17 000-ին ընդունեցին իրենց երկրում»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

«Երբ անցյալից ապագային ենք նայում, առաջվա նման ընդգծում ենք պատմական հիշողության կարեւորությունը որպես կանխարգելման միջոցի եւ կոչ ենք անում փաստերի լիակատար, անկեղծ եւ արդար ճանաչման, որոնք կծառայեին բոլոր շահագրգիռ կողմերի շահերին: Ես հետեւողականորեն ձեւակերպել եմ իմ կարծիքն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին եւ իմ տեսակետը չի փոխվել: Ես նաեւ տեսել եմ, որ ժողովուրդներն ու ազգերն ավելի ամուր են դառնում եւ հիմք են դնում ավելի արդար եւ հանդուրժող ապագայի համար` ճանաչելով անցյալի ցավալի պահերը: Մենք առաջվա նման ողջունում ենք   այն մարդկանց կարծիքները, որոնք ձգտել են լույս սփռել անցյալի մութ էջերին` սկսած թուրք եւ հայ պատմաբաններից, մինչեւ Ֆրանցիսկոս պապ:   

Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի հետ ամբողջ աշխարհով մեկ, վերհիշում ենք Մեծ Եղեռնի սարսափները եւ հաստատում ենք մեր անփոփոխ հավատարմությունը ժողովրդավարական, խաղաղ եւ ծաղկուն Հայաստանին»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:  

Փարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին