Դամասկոսի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանել է Սիրիայի օդուժին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴամասկոսի մոտ վթարի ենթարկված МиГ-23 կործանիչը պատկանել է Սիրիայի օդային ուժերին: Այս մասին Interfax-ին հաղորդել է սիրիական զինված ուժերում իր աղբյուրը: «Ինքնաթիռը նոր էր վերանորոգվել և իրականացրել պլանային թռիչք: Այն ընկել է տեխնիկական անսարքության պատճառով: Օդաչուն կատապուլտի միջոցով լքել է ինքնաթիռը»,-ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հրապարակում էր եղել վթարի մասին: Համաձայն դրա` ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Դամասկոսի օդանավակայանից դեպի հարավ-արևմուտք այն բանից հետո, երբ թռչել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքների վրայով:
«Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ներկայացուցիչը Interfax-ին հայտնել էր, որ Սիրիայում գտնվող ռուսական ավիախմբի բոլոր ինքնաթիռները գտնվում են բազայում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



