Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանը ձախողվել է թե ռազմի, և թե դիվանագիտական դաշտում. Շարմազանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն այս ընթացքում ջանք չի խնայել 1994թ. կնքված զինադադարի պայմանագրից դուրս գալու և ԼՂ հակամարտության կարգավորման նոր փաստաթուղթ առաջ քաշելու համար, սակայն նրա դիվանագիտական ծրագիրը ձախողվել է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ռուսաստանի արտաքին գործերի նա խարար Սերգեյ Լավրովը, հանդես գալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից, հայտարարեց, որ 1994թ. հրադադարի համաձայնագիրն անժամկետ է և այն պետք է գործի: Այն որ նման հայտարարություն է լինում, առաջին հերթին նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահները ընդունում են, որ հակամարտության կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղն է, որի ստորագրությունը ևս կա զինադադարի համաձայնագրի տակ»,-  նշեց Շարմազանովը:

Շարմազանովը հիշեցրեց, որ մինչ Լավրովի այցը շատ էր խոսվում հակամարտության կարգավորման նոր փաստաթղթի մասին, տարածքներ հանձնելու և միակողմանի զիջումների մասին, որ Լավրովը գալիս է ինչ-որ բան պարտադրելու: «Սեղանին դրված է այն փաստաթուղթը, որը քննարկվել է 2011թ. Կազանում: Իսկ Ռուսաստանի արտգործնախարարը հստակ նշեց, որ Կազանի փաստաթղթից հրաժարվել է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Իսկ եթե Ադրբեջանն է հրաժարվել, ուրեմն այդ փաստաթուղթը ձեռնտու չէ հենց Հայաստանի համար: Բացի այդ, Լավրովը ևս մեկ անգամ շեշտեց, որ հարկավոր է շփման գծում հետաքննությա ն մեխանիզմ ներդնել, ինչին հայկական կողմը միշտ կողմ է արտահայտվել, իսկ Ադրբեջանը մերժել է »,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը կարևորում է նաև Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիայի ղեկավարության հայտարարություններն ոչ թե խաղաղության կոչեր են եղել, այլ պատերազմի: «Սա ևս հստակ մեսիջ է: Մենք բազմիցս ենք ասել, որ Թուրքիան է միակ երկիրը, որը բացահայտ աջակցում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը: Եվ այսօր Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն էլ կրկնեց նույնը»,-ընդգծեց նա:

Միևնույն ժամանակ, ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման մասին դեռ վաղ է խոսել:

«Բանակցությունները վերսկսելո համար պետք են վստահության մեխանիզմներ, սպառազինությունների բալանսավորում և վստահություն, որ Ադրբեջանը երկրորդ անգամ չի գնա սադրիչ գործողության: Այս ամենն արդեն պետք է անի միջազգային հանրությունը: Ես ասել եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը ոչ միայն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, այլ պատժամիջոցներ կիրառի այդ երկրի նկատմամբ: Իսկ մենք երկու բան պետք է արձանագրենք, որ ռազմի դաշտում պաշտպանության բանակի զինծառայողները կարողացան չեզոքացնել Ադրբեջանին, իսկ դիվանագիտական դաշտում էլ ձախողվեց Ադրբեջանի պլանը՝ դուրս գալ զինադադարից և առաջ բերել հակամարտության կարգավորման նոր փաստաթուղթ»,- եզրափակեց Շարմազանովը:

 

Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ «ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու