Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք այն փրկվածների ժառանգներն ենք, ում պապերի ու տատերի ծնողները կարողացան դուրս պրծնել Մեծ եղեռնից. Արմեն Մարգարյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասան Արմեն Մարգարյանը ապրիլի 24-ին ընդառաջ՝ պատմել է իր արմատների մասին:

Նրա նախնիները եղել են Կարսից, ովքեր 1915-ին կարողացել են փրկվել ու շարունակել իրենց գերդաստանը Արեւելյան Հայաստանում.

«Պապերս եւ տատերիս ծնողները Արեւմտյան Հայաստանի Կարս քաղաքից են ու Հայոց ցեղասպանության տարիներին նրանք էլ շատերի նման զրկանքներ են կրել՝ կորցնելով հարազատներին, տուն-տեղ, ունեցվածք… Պապիս պատմելով՝ իր պապ Մարգար աղան մեծ կարողությունների ու հողատարածքների տեր մարդ է եղել, նա ամեն ամառ իր ոսկիները փռել է դրսում, որպեսզի արեւ տեսնեն, իսկ հետո կրկին պահել հողի տակ փորված թաքստոցում, որոնք այդպես էլ մնացել են հողի տակ:  Այո, մենք այն փրկվածների ժառանգներն ենք, ում պապերի ու տատերի ծնողները կարողացան դուրս պրծնել Մեծ եղեռնից, այդ մղձավանջից ու հաստատվել Արեւելյան Հայաստանում: Մերոնք հաստատվել են Երեւանում, պապիս հորեղբայրը «Ազգային ազատագրական շարժումից» շատերին հայտնի հայդուկ Զուլումանթն է՝ Զուլումը: Նրա մասին շատ ավելի մանրամասն գրված է «Մեզ բահ տվեք» փաստագրական վեպում, որը նվիրված է Գեւորգ Չաուշին: Այնպես որ, ես իմ ներսում կրում եմ այդ ողբերգության ցավալի կնիքը»,- պատմեց Արմեն Մարգարյանը:

Դերասանն իր նախնիների պատմության մասին պատմել է նաեւ որդիներին, բայց Արմեն Մարգարյանը վստահ է, եթե անգամ չպատմեր, հայի արյան հետ փոխանցվում է հայրենասիրության այն չափաքանակը, որը բոլորիս մեջ կա:

«Եթե նույնիսկ տղաներիս չպատմեի մեր պատմության մասին, միեւնույն է, նրանք դա իրենց հոգու խորքում զգում եւ ընդունում են արյան կանչով, ինչպես ամեն մի հայ զավակ: Ափսոսում եմ, որ իմ գերդաստանի մասին քիչ բան կարող եմ նրանց պատմել, քանի որ չկան իմ մեծերը՝ պապս, տատս, հայրս, ովքեր շատ ավելին գիտեին: Նրանք չտեսան իմ երեխաներին, բայց Փառք Աստծո, մեր ազգի պատմության գրականության ցավալի ու նաեւ հաղթական էջերը այսօր դրված են մեր զավակների դասասեղաններին, որոնց միջոցով ինչու չէ նրանց ուսերին է դրվում մեր նախնիների փոխարեն վրեժխնդիր լինելու գաղափարը»,- նշեց դերասանն ու նկատեց, որ իր ընտանիքում շատ է կարեւորվում ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հուշահամալիր այցելելը.

«Թեեւ ցավալի է, բայց Ծիծեռնակաբերդ գնալն անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հիանալի առիթ  է, ու մեր ընտանիքում շատ է կարեւորվում այդ արարողակարգը: Իմ երեխաներն այդ օրը գնում են  Եղեռնի զոհերի հուշահամալիր ոչ միայն հարգելու պապերի ու տատերի, միլիոն ու կես նահատակների հիշատակը, այլեւ հաստատելու, պահանջատեր լինելու եւ մեր կորսված անցյալի տերը դառնալու ակնկալիքով՝ դառնալով արդարության եւ վրեժխնդրության փարոս»,- ավարտեց Արմեն Մարգարյանը:

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը