12-ամյա աղջիկը փախել է «ԻՊ»-ի գերությունից` քնեցնելով զինյալներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆOperativ.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գերի էր պահում 12-ամյա աղջկան և նրա մորաքրոջը արդեն 4 ամիս: «BasNews» գործակալությանը 12-ամյա աղջկա և նրա 17-ամյա մորաքրոջ փրկության մասին հայտնել է Իրաքի պառլամենտի պատգամավոր Վիան Դահիլը:
Ըստ պատգամավորի, ահաբեկիչները առևանգել են աղջկան Թել Աֆարի շրջանում, որը գտնվում է Մոսուլից դեպի արևմուտք: Աղջիկը գերի է եղել մոտ 4 ամիս:
Գերիներին հաջողվել է փրկվել խորամանկության շնորհիվ: Նրանք ասել են պահակին, որ տառապում են անքնությամբ և խնդրել են իրենց քնաբեր բերել: Աղջիկները փոշին լցրել են ահաբեկիչների թեյի մեջ և երբ նրանք քնել են, աղջիկները փախել են:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, աղջիկներն արդեն հանդիպել են իրենց հարազատներին: Այնուամենայնիվ, նրա եղբայրներն ու քույրերը դեռևս գերի են մնում «ԻՊ»-ի անդամների մոտ:



