Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ որևէ պաշտոնյա ԼՂ-ի փոխարեն կարգավիճակի, տարածքների վերաբերյալ որոշում չի կարող կայացնել. ԱԳ փոխնախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դանշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի ուղերձն այն է, որ քանի դեռ կրակում են Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ ու կա կրակելու վտանգ, չի կարող լինել նորմալ բանակցային գործընթաց: Հետևաբար, անհրաժեշտ է ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման գործողություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Լավրովն ասաց, որ ոչ միայն համանախագահների մակարդակով, այլ դիմելու են Գերմանիային` ԵԱԿՀ գործող նախագահությանը, որպեսզի այդ մեխանիզմների ներդրումը լինի»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

Լրագրողների հարցին, թե արդյոք, որոշակի շրջաններ զիջելու հարց է քննարկվել Նալբանդյան-Լավրով հանդիպման ժամանակ, քանի որ ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, նման խոսակցություններ էին շրջանառում մինչ հանդիպումը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դուք հղում եք անում մամուլի վրա, ես խոսում եմ պաշտոնական բանակցությունների ու պաշտոնական արձագանքի մասին: Միշտ չէ, որ մամուլի ասածն ու պնդումները մոտ են իրականությանը, դուք առաջնորդվեք նրանով, թե ինչ ասաց Լավրովը»:

Անդրադառնալով ապրիլի 22-ին Սերգեյ Լավրովի ու Էդվարդ Նալբանդյանի համատեղ ասուլիսին Լավրովի նշած առաջարկություններին ու Կազանյան փաստաթղթին` ԱԳ փոխնախարարը նշեց, որ խոսքը տարբեր հարթակների մասին է: «Կան երկու տարբեր հարթակներ, առաջինը Մադրիդան փաստաթուղթն ու դրա շուրջ բանակցություններն են, որոնք բերեցին Կազանին, որը մերժեց Ադրբեջանը: Հարթակ երկրորդ` այն առաջարկությունները, որ կապված են կրակի դադարեցման ռեժիմը ամրապնդելուն: Խոսքը գնում է նրա մասին, որ ներդրվեն միջադեպերի հետաքննության մեխանիզմներ»,-փաստեց Քոչարյանը:

«Կազանի փաստաթուղթը նույն Մադրիդյան սկզբունքների հիման վրա է, չէ՞, այսինքն` որոշակի շրջաններ հանձնել ևս ենթադրվում է» հարցին ի պատասխան` Շավարշ Քոչարյանը նշեց, որ համանախագահների առաջարկած մոդելը, այո, ենթադրում է փոխզիջումներ, որը, սակայն, ՀՀ պաշտոնյաները չեն, որ պետք է իրականացնեն: «Հայաստանը երբեք չի կարող համաձայնել այդպիսի քայլի, որովհետև դա առաջին հերթին` միայն Ղարաբաղի տնօրինության տակ է, որովհետև ընդհանուր առմամբ` կարգավորման փաստաթղթի մեծամասնությունը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին: Հայաստանը կա այս բանակ ցություններում, որ դրանք չընդհատվեն, բայց Ղարաբաղի փոխարեն որևէ հարց ՀՀ որևէ պաշպտոնյա չի կարող լուծել. լինի կարգավիճակի հարց, տարածքների հարց, որը այսօր բացահայտ ֆիքսված է նաև Ղարաբաղի Սահմանադրության մեջ»,-եզրափակեց պաշտոնյան:

Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»